Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 29 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Google-ը որոնման պատմության վերջին 15 րոպեն շտապ ջնջելու գործառույթ է ավելացրել
22.07.21 01:32
Google-ը որոնման պատմության վերջին 15 րոպեն շտապ ջնջելու գործառույթ է ավելացրել

Google-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս բջջային սարքում ակնթարթորեն ջնջել ձեր որոնման պատմության վերջին տասնհինգ րոպեն: Գործառույթը, որի մասին Google I/O 2021-ում ազդարարվել էր, այժմ հասանելի է ամբողջ աշխարհի օգտվողներին:

Հետաքրքիր է, որ գործառույթը առաջինը ստացել են ոչ թե Android-սարքերի տերերը, այլ iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ու պլանշետների օգտվողները: Android OS-ում նոր գործառույթն ամբողջությամբ կհայտնվի միայն 2021 թվականի վերջին:

Սեղանի անհատական համակարգիչների համար Google-ի արտադրանքները թույլ են տալիս ինքնաբերաբար ջնջել որոնումների պատմությունը յուրաքանչյուր երեք, տասնութ կամ երեսունվեց ամիսը մեկ (լռելյայն ավտոմատ ջնջումը տեղի է ունենում տասնութ ամիսը մեկ): Բացի այդ, օգտվողները ցանկացած պահի կարող են ինքնուրույն ջնջել իրենց որոնման պատմությունը: Սմարթֆոններում այժմ կարելի է արագ ջնջել որոնման պատմությունը վերջին 15 րոպեի ընթացքում, ինչը շատ օգտակար է օգտագործման որոշ ձեւերի դեպքում:

Google-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ ընկերության արտադրանքը հիմնականում պահում է որոնումների պատմությունը մասնավորապես այն բանի համար, որպեսզի ծրագրակազմը կարողանա հարմարվել օգտագործողների անհատական նախասիրություններին: Ընդհանուր որոնման պատմությունը տարբեր սարքերում, որոնք օգտագործվում են մեկ Google հաշվի տակ, շատ օգտակար բան է եւ շատերի կյանքն է հեշտացնում: Այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում, որ ինչ-որ մեկին հասանելի լինի իրենց որոնման պատմությունը, նախատեսված է գաղտնաբառի միջոցով պաշտպանություն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One