Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 29 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը, ամենասիրվածը. ես քչի համաձայն չեմ». Եվա Ռիվասի գրառումը
18.07.21 01:12
«Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը, ամենասիրվածը. ես քչի համաձայն չեմ». Եվա Ռիվասի գրառումը

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադերում Ռիվասը սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով ու ընդգծում է երգչուհու կազմվածքը։ Ռիվասը բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական են դարձրել վառ շպարն ու աքսեսուարները։

«Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը, ամենասիրվածը, հպարտություն, անգին գանձ ամբողջ կյանքում։ Ես քչի համաձայն չեմ։ Առանց տարբերակների։ Վերջակետ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են երգչուհու լուսանկարն ու շտապել են դրական խոսքեր ուղղել․ «Հիաքսանչ», «էլեգանտ, ուժեղ»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One