Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 29 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը
16.07.21 18:12
Լևոն Արոնյանը չի մասնակցի  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ 

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում։ 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին ին օգնելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկելու համար: Խնդրում եմ պահպանեք ձեզ, և հույս ունեմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտության։ 
Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 վանդակի կախարդական աշխարհ»,-նշել է Արոնյանը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One