Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 13 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Google-ը ստեղծել է արհեստական ինտելեկտ, որը ծրագրավորում է չիպերն ավելի արագ, քան մարդիկ
11.06.21 01:20
Google-ը ստեղծել է արհեստական ինտելեկտ, որը ծրագրավորում է չիպերն ավելի արագ, քան մարդիկ

Google-ը պնդում է, որ ստեղծել է արհեստական ինտելեկտի համար ծրագրային ապահովում, որը կարող է ծրագրավորել չիպերն ավելի արագ, քան մարդիկ:

Չիպը, որը ծրագրավորելու համար մարդկանց ամիսներ է անհրաժեշտ, կարող է ստեղծվել դրա նոր ԱԻ-ի միջոցով շուրջ վեց ժամում: Google-ի պնդմամբ՝ ԱԻ-ն արդեն կիրառվել է Google-ի տենզորային պրոցեսորի միկրոսխեմաների վերջին տարբերակը ծրագրավորելու համար:

«Մեր մեթոդը կիրառվել է Google TPU-ի հաջորդ սերունդը ծրագրավորելու համար գործընթացում»,-գրել են Google համակարգերի համար մեքենայական ուսուցման բաժնի ղեկավար Ազալիա Միրոսեյնիի գլխավորությամբ հոդվածի հեղինակները: Այլ խոսքով՝ Google-ն օգտագործում է ԱԻ-ն միկրոսխեմաներ ծրագրավորելու համար, որոնք կարելի է օգտագործել է՛լ ավելի բարդ ԱԻ համակարգեր ստեղծելու համար:

Մասնավորապես, Google-ի նոր արհեստական ինտելեկտը կարող է կազմել միկրոսխեմայի «հարկի ծրագիրը»: Ըստ էության՝ դա ներառում է այն արտացոլումը, թե որտեղ են բաղադրիչները տեղակայվում սիլիկոնյան կրիստալում մեկը մյուսի նկատմամբ:

Համակարգը կարող է իրականացնել որոշակի գործողություններ համեմատաբար փոքր ջանքերով ծրագրերն իրագործելու հնարավորություններն առավելագույնի հասցնելու համար:

Այդպիսի համակարգերը կարող են օգնել մարդկանց բարդ խաղերում, ինչպես գոն եւ շախմատը: Այդ սցենարներում ալգորիթմներին սովորեցնում են տեղափոխել տարրերը, ինչը մեծացնում է նրանց շանսը խաղում հաղթելու, սակայն չիպի սցենարում ԱԻ-ն սովորում է գտնել բաղադրիչների լավագույն համադրությունը, որպեսզի հաշվարկային տեսակետից այն առավելագույնս արդյունավետ դարձնի:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One