Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 12 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը Եվրո-2023-ի ընտրական փուլում
08.06.21 10:07
Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը Եվրո-2023-ի ընտրական փուլում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկաններ հավաքականը հունիսի 8-ին կսկսի պայքարը 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում:  H խմբի առաջին խաղում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականին: 

Բուքմեյքերական գրասենյակները դաշտի տերերի հաղթանակը միջինը գնահատում են 2.3 գործակցով, հայկական թիմինը՝ 2.9, իսկ ոչ ոքին՝ 3.45։

Ֆարերյան կղզիներ – Հայաստան (Մ-21) հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: H խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականները:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճում խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 5 թիմեր:

Ֆոտո` ՀՖՖ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One