Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ,թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում. Հրաչյա Հակոբյանը՝ Տարոն Սիմոնյանին
04.05.21 13:51
Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ,թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում. Հրաչյա Հակոբյանը՝ Տարոն Սիմոնյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նշել էր, որ չէր կարող ուրախությամբ չարձագանքել, որ իր գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության:

 

«Ափսոսում եմ, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հուսամ պարոն Տարոն Սիմոնյանը ինձ լսում է: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում»,-ասաց Հրաչյա Հակոբյանը և նկատեց, որ մի կին պատգամվոր կար, ինքն էլ գնաց:

«Ի տարբերություն ձեզ՝ իշխող մեծամասնությունը ունի պատասխանատվություն, որտեղ խոսի, ունի պատասխանտվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի՝ որտեղ, ինչ հայտարարություն անի: Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,-ասաց նա:

 

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները անդրադարձել են Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին, գմբեթները հանելուն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One