Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար
04.05.21 01:39
Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Նախագահ Բայդենը երկար ժամանակ, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, պարզ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել է Բլինկենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաընկերությունը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք, այդուամենայնիվ, հարաբերությունների սրման չեն ձգտում և  կնախընտրեին ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ:

«Եվ եթե Ռուսաստանը շարժվում է այս ուղղությամբ, ապա մենք նույնպես: Եվ ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը հնարավորություն կունենա, երբ հանդիպի նախագահ Պուտինին, ուղղակիորեն խոսելու այդ մասին»,- հավելել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One