Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հնդկաստան է առաքվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը
04.05.21 01:16
Հնդկաստան է առաքվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել  կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Sputnik V-ն երրորդ պատվաստանյութն է, որն օգտագործվելու Է Հնդկաստանի տարածքում: Մինչ այդ Հնդկաստանում պատվաստվել են երկու պատվաստանյութով՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield-ով և հնդկական Bharat Biotech ֆիրմայի Covaxin-ով:

Ավելի վաղ Մոսկվայում Հնդկաստանի դեսպանը տեղեկացրել էր, որ մայիսի սկզբից Հնդկաստան է առաքվելու Sputnik V պատվաստանյութի 150-200 հազար դոզա, մինչև ամսվա վերջ՝  գրեթե 3 մլն, իսկ հունիսին՝ 5 մլն դոզա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One