Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ջազի հայկական ասոցիացիան խոստացավ դատի տալ Երևանի քաղաքապետարանին
01.05.21 14:50
Ջազի հայկական ասոցիացիան խոստացավ դատի տալ Երևանի քաղաքապետարանին

«Մենք փետրվարի 15-ից նամակ ենք ուղղել Երևանի քաղաքապետարան, այն մասին, որ այս տարին Ջազի միջազգային օրը նշվելու է հոբելյանական՝ 10-րդ անգամ։ Եվ քանի որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ունեինք նամակ, որում հարցում էր արվում, թե ինչ պետք է անի Երևան քաղաքն այդ օրվա ընթացքում, մենք նաև այդ նամակն էինք ուղարկել Երևանի քաղաքապետին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը։

Հիշեցնենք, որ Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումը չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

Նրա խոսքով, իրենց հղած նամակին քաղաքապետարանն արձագանքել է բանավոր տարբերակով և նշել, որ այս տարի նպատակահարմար չէ փառատոնն անցկացնելը։

«Դա մեզ համար անակնկալ էր։ Անցնում է մոտ 10 օր, և մենք էլի բանավոր առաջարկ ենք ստանում, որ կարող ենք փառատոնն անցկացնել, բայց այլ ֆորմատով։ Մենք ասում ենք՝ այո՛, խնդիր չկա, պատրաստ ենք։ Մեզ առաջարկում են, որ միջոցառումն անցկացվի ոչ թե Կասկադում, այլ՝ թանգարաններում։ Մենք համաձայնում ենք, լծվում ենք գործի, տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերում։ Բայց անցնում է որոշ ժամանակ, ու Երևանի քաղաքապետարանից նոր բանավոր հրահանգ ենք ստանում, որ այս տարի չի կազմակերպվի փառատոն՝ անգամ այդ ֆորմատով»,- ներկայացրեց նա։

Այնուհետև, Կամո Մովսեսյանը հանդիպել է Երևանի քաղաքապետի տեղակալի հետ, և փորձել է հասկանալ՝ որն է խնդիրը, ինչո՞ւ չպետք է նշվի փառատոնը։

«Ես նրան ներկայացնում եմ իրավիճակը, ասում, որ ճիշտ չի լինի նման տարածվածություն և հնչեղություն ունեցող փառատոնը չնշել։ Իմ այդ մեսիջը քաղաքապետի տեղակալը հասցնում է քաղաքապետին։ Քաղաքապետն էլ հասկանում է, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և ասում է՝ շա լավ, կազմակերպում ենք այդ օրը, բայց 4-րդ անգամ նոր ֆորմատ է առաջարկվում՝ անցկացնել փառատոնը սիրահարների այգում։ Եվ այդ ժամանակ քաղաքապետարանն ասում է, որ 15 միլիոն դրամ կտրամադրի այդ միջոցառման համար...։ Մենք կրկին սկսում ենք աշխատել, որոշում ենք 4 բեմ ունենալ, դիզայնն ենք որոշում։ Անցնում է որոշ ժամանակ, և ինչ-ինչ պատճառներով քաղաքապետարանում խնդիրներ են առաջանում, իմանում եմ, որ մեր կողմից ներկայացված excel ֆայլը տեխնիկական ինչ-որ խատճառով չի բացվել, ու քաղաքապետարանը որոշում է չեղարկել փառատոնը»,- պատմեց Կամո Մովսեսյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ ամենից հետո ինքը կապ է հաստատում քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով էլ ասել է՝ հետպատերազմյան իրավիճակ է, կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ կան, գումարի հետ կապված հարցեր կան։

«Եվ ես հարցնում եմ, թե այդ դեպքում ինչպես կարող են բացատրել այն հանգամանքը, որ 20 օր առաջ քաղաքապետարանի կողմից ֆինանսավորված միջոցառում է կազմակերպվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում...։ Հարցնում եմ, թե թատրոնի օրվա համար ինչո՞ւ են 45 մլն դրամ հատկացրել, իսկ ջազի փառատոնի համար նախատեսված 15 մլն դրամը զրոյացնում են։ Ինձ պատասխանում են, որ այդ նախահաշիվը դեռ նախորդ տարի են կազմել, ես էլ ասում եմ, որ Ջազի միջազգային օրվա բյուջեն հասատվել է 2012 թվականին, որից հետո ինձ ասում են՝ դե մեր գործն է՝ ոնց ուզենք, կտանք։ Եվ ավելացնում է, որ Ջազի միջազգային օրը Երևանի մշակութային միջոցառումների ցանկից հանված է»,- պատմեց նա։

Մինչդեռ, Կամո Մովսեսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից ինքը գտել է Երևանի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջետային ուղերձը, որի նախավերջին էջում՝ մշակութային միջոցառումների ծրագրում նշված է նաև Ջազի միջազգային օրվան նվիրված փառատոնը։

«Իսկ ապրիլի 30-ին ես քաղաքապետարանի կողմից ստանում եմ փառատոնն անցկացնելու մերժման թուղթը։ Այդտեղ նշված է, որ ասաց Ջազի հայկական ասոցիացիայի ներկայացրած ծախսերի ցուցակը ողջամիտ կասկած է հարուցել՝ ուռճացված լիելու առումով, ինչի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կատարում է քննություն։ Հարգելի՛ քաղաքապետարանի աշխատակիցներ, ես ձեզ տալիս եմ 3 օր ժամանակ, որ դուք այս գրությա մեջ պաշտոնապես հրապարակեք մեր ներկայացրած ֆինանսական հաշվարկը, որի տակ կլինի կնիք ու ստորագրություն։ Եթե Երևանի քաղաքապետարանը չներկայացնի այդ փաստաթուղթը, ապա այդ հերյուրանքի համար մենք դիմելու ենք դատարան՝ մեր անունը պախարակելու փորձի համար»,- շեշտեց նա։



Աղբյուր` Panorama.am
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One