Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
30.04.21 14:43
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանն ապրիլի 28-ին հրաժարական է տվել: Այն ընդունվել է ՀԲՖ ղեկավարության կողմից:

«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի էր ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել էր Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One