Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրությունը փոխվեց նախագահի ընտրությունից առաջ (ֆոտո)
29.04.21 14:42
Բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրությունը փոխվեց նախագահի ընտրությունից առաջ (ֆոտո)

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 29-ին անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում տեղի կունենա նաև նախագահի ընտրությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են 2 թեկնածուներ՝ աշխարհի չեմպիոն և գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ընտրություններից առաջ փոխվեց ՀԲՖ-ի գործող կանոնադրությունը: Ըստ նախորդ կանոնադրության՝ քվեարկելու իրավունք ունեին 73 պատվիրակներ։ Քվեարկությամբ որոշվեց լուծել եւս 24 պատվիրակի ֆեդերացիայի անդամակցություն տալու հարցը, որից հետո քվեարկելու իրավունք ստացավ 98 պատվիրակ։

ՀԲՖ գլխավոր քարտուղար Էդգար Կարապետյանը հրաժարվեց թեկնածությունից և հայտարարեց, որ չի մասնակցի ընտրությանը, քանի որ ոչ օրինական է համարում ընթացիկ քվեարկությունն առանց կանոնադրության գրանցման։ Ֆեդերացիայի փոխնախագահ Ռուստամ Բաղդասարյանն էլ հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։

Ընտրելու իրավունք ստացան 95 պատվիրակներ։ Ինքնաառաջադրված Իլյա Վարովը եւս չի ներկայացել։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ Իլյա Վարովը չի ներկայացրել 5 տարվա զարգացման ծրագիր։ Ֆեդերացիայի գործկոմը որոշեց գնալ ընտրության կանոնադրությունում փոփոխություններ կատարելուց հետո։ Առաջարկվեց կանոնադրությունում փոխել ընտրությանը մասնակցելու թեկնածուների մասով կետը, ըստ որի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել ՀՀ ցանկացած քաղաքացի, առանց պարտադիր վերջին 3 տարում գործադիր կոմիտեի անդամ լինելու։ Կանոնադրության այս կետի փոփոխությունն ընդունվեց 94 կողմ եւ 1 դեմ ձայնով։ Նախագահի թեկնածուներ Իսրայել Հակոբկոխյանն ու Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեցին իրենց ծրագրերը, որից հետո մեկնարկեց փակ քվեարկությունը։

Ընտրություններին ներկա են ԱԻԲԱ-ի երկու ներկայացուցիչներ: 

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանը ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Արթուր Գևորգյանը 2013 թվականի նոյեմբերից էր զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որտեղ նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

          

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One