Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Տուն, որը կառուցել է Սվիֆտը» սատիրիկական դրաման՝ ուսանողների մատուցմամբ
28.04.21 16:11
«Տուն, որը կառուցել է Սվիֆտը» սատիրիկական դրաման՝ ուսանողների մատուցմամբ

Ապրիլի 22 ԵԹԿՊԻ երիտասարդական թատրոնում կայացավ 4-րդ դերասանական կուրսի(Շ. Ղազարյանի արվեստանոց) դիպլոմային ներկայացումը։ Ներկայացնում էին Գ. Գորինի«Տուն,որը կառուցել է Սվիֆտը»սատիրիկական դրաման։ Պատանի դերասանները մեկ ու կես ժամ հանդիսատեսին ընկղմեցին Գորինյան իրական և անիրական փիլիսոփայության մեջ։ Բեմից հորդում էր բարության,բարոյականության,ազնվության քարոզը -Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները»հայտնի ստեղծագործության հերոսների միջոցով։ Ներկայացման ռեժիսոր Շուշան Ղազարյանը հնարամիտ ,ճաշակով ու էսթետիկ լուծումներ էր գտել հանդիսատեսին ներկայացնելու լիլիպուտների,հսկաների,ապագայից եկած մարդկանց..

Պլաստիկ լուծումներով (Ինա Հախնազարյան) և ստվերային կոմպոզիցիաներով հադիսատեսը ականատես եղավ և լիլիպուտների և հսկայի ողբերգություններին։Շատ տպավորիչ էր Հիսուսի խաչելության տեսարանը,որը մատնանշում էր մարդկության ճակատագրի սկիզբը։Ստվերային լուծումներով ասես կենդանություն էր առնում պատմությունը,որը հանդիսատեսին խորհելու ,մտորելու և գիտակցելու հնարավորություն էր տալիս։Հանդիսատեսը դահլիճից դուրս գալուց հետո դեռ երկար կմտորի կյանքի իմաստի մասին։Շատ նուրբ և գրագետ աշխատանք էր տարված յորաքանչյուր կերպարի հետ ու չնայած նրան,որ բեմում ուսանողներ էին,հանդիսատեսը վայելում էր պրոֆեսիոնալ դերասանական խաղ։

Нет описания.

Հսկա Գլյումի դերակատար Սարգիս Շողունցը պրոֆեսիոնալ դերասանի մակարդակով փոխանցեց կերպարի մեեծ ողբերգությունը։Չափավոր հուզառատությամբ ու խաղաղ մենախոսությամբ Սարգիսը կարողացավ «բռնել »հանդիսատեսին ,հուզել,հասկացնել։Սարգիսը կարողացել էր գիտակցել ու ըմբռնել տեքստի յուրաքանչյուր շունչը,անցկացնել իր մարմնի,ուղեշի յուրաքանչյուր բջիջի միջով ու փոխանցել հանդիսատեսին։

Շատ տպավորիչ էր Վլադիմիր Մսրյանի կերտած -Ինչ-որ մեկի »կերպարը։Երիտասարդ արտիստը կարողացավ հանդիսատեսին հասցնել Աստծո խոսքը։Խորը զգացմունքայնություն,գրագետ մատուցում։Այս երիտասարդը Մսրյան ազգանունը փառքով հնչեցրեց ու վստահ եմ կհնչեցնի: Հարություն Մինասյանի Հետաքրքիր ու մի փոքր կոմիկական մատուցմամբ Պատրիկը ,առաջին իսկ վայկյանից գրավեց հանդիսատեսին։Հարությունը իր Արտաքին էքսցենտրիկության ու մի փոքր խորամանկ հայացքի տակ ,կարողացավ փոխանցել անսահման հավատարմության գաղափարը։ ներկայացմանը առանձնահատուկ շարմ ու հմայք էր հաղորդում Ջոնաթան Սվիֆտի դերակատար Սաշա Սուքիասյանը։

Ենթարկվելով դերասանի համար լուրջ փորձության՝ բեմում լռել ու լսել,Սաշան մեծ պատվով ու պրոֆեսիոնալ դերասանին հարիր ուշադրությամբ հանդիսատեսին փոխանցեց Ջ.Սվիֆտի ողջ էությունը,խորությունը,կյանքի ողբերգությունը,սերը,ըմբոստությունը։Ունենալով բեմական անսահման հմայք ,շնորհ ու նաև ակնհայտ խելացիություն ,երիտասարդ դերասանը կարողացել էր ստեղծել Սվիֆտի իրական կերպարը: Միլենա Ղազարյանը(Էսթեր Ջոնսոն) անասելի հուզառատությամբ ու եթերայնությամբ ներկայացրեց իր հերոսուհուն։Պլասիկայի,զգացողության,ձայնի ու խոսքի փայլուն համադրություն։Գորինյան իրական ու անիրական փիլիսոփայության գրագետ մատուցում,հուզիչ ու սիրառատ դերակատարում:

Нет описания.Ռեժիսորի կողմից տրված խնդիրների փայլուն մատուցմամբ էր ստեղծել իր կերպարը նաև մյուս դերասանուհին՝ Էվելինա Ստեփանյանը։փոքր ինչ սառնություն,զսպվածություն,նվիրվածության ու թաքուն սիրո նուրբ մատուցում։Աղջիկները հրաշալի կարողացել էին փոխանցել իրենց սերը Սվիֆտի հանդեպ։ Հետաքրքիր էր նաև Ավետ Զոհրաբյանի մարմնավորած կերպարը(Ռիչարդ Սիմփսոն)Իր առջև առաջացած անհեթեթ հանգամաքների արդյունքում ,Աստիճանաբար աճեցնելով կերպարը ,դերասանը կարողացավ փոխանցել ցնորված մարդու հոգեվիճակը,հանդիսատեսին թտալով մտածելու առիթ-ով՞ է խելագար և ով՞նորմալ: Շատ վառ ու տպավորիչ էին կերտել իրենց կերպարները նաև լիլիպուտները(Արեգ Տոնոյան,Յուրա Կիրակոսյան)Ստեղծելով երկու տարբեր,բայց միևնույն ժամանակ իրար շատ նման լիլիպուտների,յուրաքանչյուրը կարողացավ փոխանցել «փոքր մարդու» մեծ ողբերգություն։ Ապագայից ժամանած լապուտացին՝ Վերժինե Վարդանյանը, իր արտասովոր արտաքինով ու շարժուձևով ներկայացմանը հաղորդել էր էներգիա ու նոր շունչ։

Տպավորիչ ու հուզիչ էր Վահե Վարդանյանի մարմնավորած կոնստեբլը։Ողջ կյանքում հրամաններ կատարած ու երբեք կյանքի մասին չմտածած այս կերպարը,հանկարծ մի օր «արթնանում» է ու գիտակցում,որ պիտի փոխի իր ճակատագիրը։Վահեն կարողացել էր հասնել այդ գիտակցմանը։ Դերասան -ռեժիսոր տանդեմը ստացված էր և ..բռավո Շուշան Ղազարյան,բռավո դերասաններ։ Ուրախալի է ու ոգևորող,որ թատերական ինստիտուտում կա ճաշակ,կա որակ,կան ապագա արտիստներ։

Այս անսամբլային ,հետաքրքիր,գրագետ ու խորիմաստ ներկայացումը հանդիսատեսի մոտ մի շատ կարևոր հետք է թողնում-խորհելու,հասկանալու,գիտակցելու։Խորհուրդ եմ տալիս դիտել այս ներկայացումը,որտեղ դրամատուրգիան,ռեժիսուրան ու դերասանական խաղը աշխատում են մեկտեղ,ինչն էլ ներկայացման հաջողության գրավականն է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One