Friday, 27 November arm rus eng
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD

09.07.20 15:04

ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը

Սա իմ դեմքն է, երբ կարդում եմ իշխանական քարոզչամեքենայի՝ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ-ից, ՄԻԵԿ-ը ՄԱԿ-ից, ՄԱԿ-ը ԵԿՄ-ից չտարբերող անձանց մեկնաբանությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ:

Առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻեԴ-ից» եւ այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից, բայց նաեւ ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք։
Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին և այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանը ԸՆԴԱՄԵՆԸ արձանագրել է, որ այս գործով չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում՝ դատարանը ընդգծել է գործի քննությունը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ կատարելու պատրաստակամությունը: Սա՝ քանզի խախտումների բնույթն է ակնհայտ։ Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները մեղմ ասած բավարար չեն։ Սա նշանակում է սովորաբար երկար տեւող գործ չի լինելու։

ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարցը, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել:
ՄԻԵԴ-ը նաեւ ՉԻ փրկել ու չի սրբագրել իշխանական իրավաբանների կոպիտ այնպիսի սխալներ, ինչպիսիք են «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները «մոռանալը», ՍԴ չդիմելը եւ այլն եւ այլն։ Դու ձեր «իրավաբաններին» դեռ շատ եք «շնորհակալ» լինելու։ Ի դեպ նրանց ջանքերն ուղղված էին ոչ այնքան ՄԻԵԴ-ի՝ այդ թվում բովանդակային հարցերի պատասխաններին, որքան նրան, որ պատմում էին ՄԻԵԴ-ին, թե որն է ՄԻԵԴ-ի պրակտիկան միջանկյալ միջոցի մասով...

Մի քիչ մտածեք՝ թե Արմեն Բրիտանացին ինչու ՈՉԻՆՉ չի ստորագրում այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Կարո՞ղ է ձեզնից ավելի հեռատես է։

Slaq.am - Information source

Back
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One