Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Հայ դատավորի որդուն սպանել են Աֆղանստանում
11.08.12 13:45
Հայ դատավորի որդուն սպանել են Աֆղանստանում

Աֆղանական ոստիկանի կողմից  օգոստոսի 10-ին սպանված ծովային հետևակայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր:

Մանուկյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքից էր` դատավոր Փիթեր Մանուկյանի եւ դատարանի անդամ Պատրիցա Մանուկյանի որդին: Նա ծովային հետեւակ էր ընդունվել յոթ տարի առաջ, ծառայել էր Իրաքում, ծառայության անցել Աֆղանստանում արդեն երկրորդ անգամ, հաղորդում է utsandiego.com-ը: Մանուկյանը տիրապետում էր արաբերենին եւ Իրաքում ծառայության ժամանակ տեղի բնակիչներին օգնել էր դպրոցի բացման հարցում:

Նշվում է, որ Մեթ Մանուկյանին և ևս երկու զինվորականների սպանել է աֆղանստացի ոստիկանը: Ոստիկանը զինվորականներին հրավիրել է ընթրիքի, որի ժամանակ կրակել է նրանց վրա և փախուստի դիմել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One