Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =480.03 AMD
EUR =535.62 AMD
Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տա Ախլցխայում
07.08.12 10:05
Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տա Ախլցխայում

2011թ. սկսվել և արդեն ավարտին են մոտենում Ախլցխայի «Ռաբատ» բերդի վերականգնողական աշխատանքները: Ըստ ոչ հավաստի վրացական աղբյուրների` ֆինանսավորումը կատարվել է կենտրոնական և մասամբ տեղի բյուջեով, չնայած ինչպես պնդում է տեղի բնակչությունը, վերականգնողական աշխատանքները կատարվել են թուրքական փողերով:

Ախլցխայի բերդի տարածքը մոտ 7 հեկտար է կազմում: Այդ տարածքում տեղակայված են հուշարձաններ, այդ թվում նաև մզկիթ, որոնք կառուցվել են 1752թ. թուրք Ահմեդ-փաշիի կառավարման ընթացքում: Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ մզկիթի կողքին կառուցվում են  «Стены паши» և «Купальни паши»-ն.

Ինչպես բազմիցս հայտնել են վրացական ԶԼՄ-րը, թուրք-վրացական բանակցությունների ժամանակ թուրքական կողմը պահանջ է ներկայացրել, Բաթումիում «Ազիզիե» մզկիթի կառուցման աշխատանքներին զուգահեռ, վերականգնողական աշխատանքներ տանել նաև Ախլցխայի մզկիթ «Ահմեդիե»-ում: Ըստ երկկողմ փոխհամաձայնության  այդ մզկիթին  պատմական հուշարձանի կոչում կտրվի, սակայն չի բացառվում, որ նա իր ֆունկցիոնալ նշանակությունը կստանա և հետագայում կդառնա գործող:

Դրա հետ մեկտեղ, վերջերս վրացական ԶԼՄ-րը լուրեր էին տարածել, որ կառույցի բացման առիթով համաշխարհային շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկություն է հայտնել գալ Ալցխա և ելույթ ունենալ երաժիշտների մեծ խմբով: Հռետորական հարց է ծագում, իսկ որքանով է տեղին ներգաղթածների հետնորդին, որոնք փախել և փրկվել էին թուրքական յաթաղանից, որդուն, ում հայրը` Միքաել Ազնավուրը, 1917թ. լինելով Ախլցխայի ինքնապաշտպանության ակտիվ մասնակիցներից մեկը`  քաղաքապետ Զորի Զորյանի հրամանատարությամբ պայքարել է թուրքական զորքերի դեմ, հանդես գալ կրկին վերականգնված թուրքական մատուռու՞մ:

Մենք դիմում ենք մեր շատ հարգելի Ախլցխայի քաղաքացի Շառլ Ազնավուրին` խնդրելով վերանայել տվյալ որոշումը: Իսկ անհրաժեշտության կամ նախնիների հայրենիքում ելույթ ունենալու մեծ ցանկության դեպքում, մենք համոզված ենք, որ փոխարենը ոչնչով չէր զիջի հայկական «Սուրբ Նշան» եկեղեցին, որն ավելի լավ կընդունվի Սամցխե-Ջավախքի հայկական բնակչության կողմից:

Հարգանքներով
Ռուսաստանում Ջավախքի սփյուռքահայություն
Ռուսաստան, օգոստոս, 2012թ.

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One