Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 22 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =480.03 AMD
EUR =535.62 AMD
Մոսկվայում հայ դիպուկահարի են ձերբակալել
11.04.12 14:20
Մոսկվայում հայ դիպուկահարի են ձերբակալել

Մոսկվայում ձերբակալել են հայ դւիպուկահարի: Հանցագործը կանգնած է մի շարք սպանությունների հետևում, որոնք տեղի են ունեցել Պենզայում և Ռոստովում:

Իրավապահները դուրս են եկել դիպուկահարի վրա, երբ  հետազոտել  են այն կասկածյալների նկարները, ովքեր մեղադրվում էին անօրինական զենք պահելու մեջ:

«Հետախույզները պարզել են, որ 52-ամյա ՀՀ քաղաքացին 2006թ.-ից փնտրվում է Պենզայի ոստիկանության կողմից սպանություն գործելու մեղադրանքով»-  Life News-ին հայտնել են քրեական հետախուզության մամլո-ծառայությունից` հավելելով, որ  Ճշտումներ կատարելուց հոտո պարզվել է, որ այս տղամարդը նաև փնտրվում է Ռոստովի ոստիկանության կողմից:

Հետախուզության աշխատակիցները ճշտել են Մոսկվայի և շրջակա տարածքների այն բոլոր հասցեները, որտեղ նա բնակվել է:

«Բոլոր տեղերում մարդիկ էին նշանակվել նրան հետևելու համար,  երբ հանցագործը եկել է Մորինյոի հասցեում գտնվող բնակարաններից մեկը նրան ձերբակալել են»,- ասել են քննչական հետախուզության մամլո-ծառայությունից:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում, որով նա եկել էր, հայտնաբերվել է «Մակարով»  տեսակի ատրճանակ և ատրճանակի  համար նախատեսված փամփուշտ:

Հետագա հետախուզության ժամանակ ոստիկանները նրա տանից հայտաբերել են CZ, 644 տեսակի փամփուշտներ, որոնք նախատեսված էին անձայն կրակոցների համար, ինչպես նաև գիշերային կրակոցի համար նախատեսված  «Юкон» սարք:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One