Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի ատոմակայանի զարգացման համար
26.12.14 16:57
Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի ատոմակայանի զարգացման համար

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին 270 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու  վերաբերյալ ատոմային էլեկտրակայանի աշխատանքի ժամկետների երկարաձգումը ֆինանսավորելու համար: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

Ավելի վաղ Ռուսաստանը և Հայաստանը միջկառավարական համաձայնագրեր են ստորագրել: Պայմանագիրը պետք է երկարաձգեր հայկական կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին:

«Որոշման նախագիծը նախատեսում է Հայաստանին մինչև 15 տարի ժամկետով 270 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Մեծամոր» ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One