Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Վերաբացվեց «Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը
03.12.14 13:37
Վերաբացվեց «Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղը

«Արդշինբանկ» ՓԲԸ «Էրեբունի» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 2-ին քաղաք Երևան, Տիգրան Մեծ 24 հասցեով: 
«Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց. ««Էրեբունի» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին: 

Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ»  ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One