Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Երկուշաբթի, 19 Ապրիլ | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդն է Բադ Վիսզեեի մրցաշարում:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիսզեե քաղաքում ավարտված բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 480 մասնակիցների մեջ բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը (ԱՄՆ):
Այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից եւ զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը: