Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Մեսսիին սպառնում է 6 տարվա ազատազրկում
31.07.14 15:15
Մեսսիին սպառնում է 6 տարվա ազատազրկում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կրակի հետ է խաղում՝ խուսափելով հարկերը վճարելուց:

Ինչպես տեղեկացրել էինք, Բարսելոնայի դատարանը հրաժարվել է Լիոնել Մեսսիից հանել հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքը: Դատախազ Ռակել Ամադոն խնդրել էր հանել ֆուտբոլիստին առաջադրված մեղադրանք՝ մեղավոր ճանաչելով նրա հայր Խոսե Մեսսիին, և պնդել էր, որ որդին չի իմացել հոր սև գործերի մասին: Սակայն դատարանը հրաժարվել է գործի այսպիսի ընթացքից, քանի որ բավականաչափ ապացույցներ կան, որ Մեսսին տեղյակ է եղել հոր գործերից, ով նպատակ է ունեցել խուսափել հարկերից:

Իսպանիայի սահմանադրությամբ՝ հարկերից խուսափելու համար քաղաքացուն կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում: Հենց այսպիսի պատժաժամկետ է սպառնում Լիոնել Մեսսիին և նրա հորը: Բացի այդ Մեսսիի ընտանիքին կարող է պարտադրվել մինչև 33 մլն եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ մեղադրանքին ի պատասխան Մեսսին կատարել էր այսպիսի գրառում. «Առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One