Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
Արթուր Բաղդասարյանը TV է գնել
28.04.14 16:44
Արթուր Բաղդասարյանը TV է գնել

Slaq.am-ի տեղեկություններով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գնել է «Երևան» հեռուստաընկերությունը: Լուրի իսկությունը պարզելու համար` մենք զրուցեցինք ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, ով հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը և նշեց, որ տևական բանակցություններից հետո «Երևան» ՀԸ ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը, իսկ թե քանի տոկոսն է պատկանում ՕԵԿ նախագահին` Արթուր Միսակյանը չցանկացավ մանրամասնել:
Նրա փոխանցմամբ` ՀԸ կարդիականացվի ժամանակակից սարքավորումներով, իսկ ՀԸ պրոֆեսիոնալ աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը:
Նշենք, որ հեռուստաընկերության նախագահն է «Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը:
Հիշեցնենք` «Երևան» հեռուստաընկերությունը ստեղծվել է 2000թ. և հեռարձակվում է Երևանում, մասամբ` Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Հեռուստաալիքը նաև հասանելի է Interactive և Ucom մալուխային հեռուստատեսության բաժանորդներին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One