Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Դիմիտրով-Մխչյան ճանապարհին գնացքը բախվել է «Daewoo Nexia»-ին. այն մոտ 600 մ առաջ շարժվել․ վարորդը տեղում մահացել է
08.04.21 11:48
Դիմիտրով-Մխչյան ճանապարհին գնացքը բախվել է «Daewoo Nexia»-ին. այն մոտ 600 մ առաջ շարժվել․ վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան եւ բեռնատար գնացքը։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1986 թ.) եւ մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One