Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը բողոքում են աղքատությունից և առողջությունից
07.04.21 20:35
Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը բողոքում են աղքատությունից և առողջությունից

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, ովքեր 44-օրյա պատերազմից հետո հանձնվել են Ադրբեջանին, բողոքում են աղքատությունից և առողջությունից: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Ասկերովը պնդում է, թե գլխացավեր ունի, իսկ Գուլիևը բողոքում է ոտքերի ցավից: Բացի դա, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգած և սպանած Գուիևի խոսքով` իր ընտանիքն ուտելու ոչինչ չունի: Նրա կինը, ով աշխատելիս է եղել ռեստորանում որպես աման լվացող, մնացել է առանց աշխատանքի, իսկ ինքը չի կարողանում աշխատել ոքերի ցավերի պատճառով:

Հիշեցնենք, որ Իլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One