Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պարոն Ծառուկյանը առաջադրվելու է որպես վարչապետ․ Մենք ունենք վերջնական որոշում, միայնակ ենք գնալու ընտրությունների․ Արման Աբովյան
07.04.21 17:44
Պարոն Ծառուկյանը առաջադրվելու է որպես վարչապետ․ Մենք ունենք վերջնական որոշում, միայնակ ենք գնալու ընտրությունների․ Արման Աբովյան
Երեկ Գագիկ Ծառուկյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խաղողագործների խնդրանքով այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել նրանց հետ: Ծառուկյանը պատասխանել է գյուղացիների հարցերին, տեղում լուծում տվել մի շարք խնդիրների: Ըստ շրջանարվող լուրերի` պարոն Ծառուկյանը նաև նշել է, որ եթե ժողովուրդը իրեն մեծամասնության քվե տա որպես վարչապետի թեկնածու կառաջադրվի: Այս և այլ հարցերի շուրջ Slaq.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

«Դա պարզ և հստակ տրամաբանություն է պարոն Ծառուկյանը առաջադրվելու է որպես վարչապետ»,- նշեց պարոն Աբովյանը, ավելացնելով որ Ծառուկյանի ապրած կյանքը և իր գործունեությունը ցույց է տալիս , որ ինքը այն մարդն է, ով ի զորու է ոչ միայն հնչեցնել խնդիրները, այլ նաև տալ այդ խնդիրների լուծման եղանակները:

Արման Աբովյանը ասաց, որ Հայաստանը այժմ գտնվում է խորը ճգնաժամում՝ բոլոր ոլորտներում, իսկ Պարոն Ծառուկյանը թե ՛ խաղողագործների հետ հանդիպմանը, և թե ՛ մյուս բոլոր հանդիպումներին և հարցազրույցներին նշում է նաև խնդիրներից դուրս գալու եղանակները :

Պարոն Աբովյանը իր խոսքում նշեց նաև առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ի միայնակ, թե՞ դաշինքով հանդես կգա:

«Մեր վարչապետի թեկնածուն պարոն Ծառուկյանն է: Մենք ունենք վերջնական որոշում, մենք միայնակ ենք գնալու ընտրությունների, այն պարզ պատճառով, որ մենք ամենախոշոր ընդդիմադիր ուժն ենք , մենք ունենք վստահություն ժողովրդի լայն շերտերի կողմից և դրա հետ մեկտեղ մեր անցած ուղին ցույց է տվել , որ մենք այն քաղաքական ուժն ենք, որը իր առջև դրված խնդիրները կարող է լուծել ի օգուտ ժողովրդի»,- նշեց պարոն Աբովյանը:
Արման Աբովյանը նաև հիշեցրեց, որ դեռ անցած տարվանից պարոն Ծառուկյանը զգուշացնում էր, թե ինչ խնդիրների առաջ է կանգնելու երկիրը :

«Պարոն Ծառուկյանը զգուշացնում էր, որ սպասվում է պատերազմ , ճգնաժամ, արհավիրք: Ցավոք իշխանությունները չցանկացան ադեկվատ արձագնաքել և պարզապես սկսեցին հետապնդումներ, սակայն այդ հետապնդումները Ծառուկյանի կանխատեսումները չվերացրեցին: Երկիրը պետք է հանել ճգնաժամից, ժողովրդին վերադարձնել արժանապատվությունը և ունենալ զարգացման բոլոր առումներով հեռանկարները:
Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ունի այդ տեսլականը , մենք գիտենք, ինչպես այս իրավիճակը շտկենք»,- իր խոսքը եզարփակեց պարոն Աբովյանը:

 Քնարիկ Մամիկոնյան
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One