Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԵԱ. Տղամարդկանց Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը
07.04.21 11:04
ԵԱ. Տղամարդկանց Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 7-ից պայքարի մեջ է մտնում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Առաջինը մրահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանյանը (լուսանկարում), Երեւանի ժամանակով 15:00-ին։ 21-ամյա ծանրորդի համար սա երկրորդ փորձն է մեծահասակների Եվրոպայի առաջնությունում՝ Բաթումի-2019-ից հետո:

Ռաֆիկ Հարությունյանը պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի արծաթե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաթումիում անցկացված 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 344 կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը եւ երիտասարդների ռեկորդ սահմանեց հրում վարժությունում 194 կգ արդյունքով:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը հանդես կգա 81 կգ քաշայինների B խմբում: Հայտավորվել է 350 կգ-ով: B խմբում նույն՝ ամենաբարձր քաշով է հայտավորվել նաեւ ալբանացի Էրկանդ Քերիմաժը:

Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում պետք է հանդես գար նաեւ 2021 թվականի Հայաստանի չեմպիոն Կարեն Մարգարյանը, բայց 81 կգ քաշայինների մեկնարկային հայտացուցակում Հայաստանի ներկայացուցիչի անունը չկա:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից դեռեւս մասնակցել է միայն կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 15 ծանրորդով է ներկայացել: Ապրիլի 8-ին հանդես կգան 91 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը:

Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One