Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Վահագնի Սիթի»-ն համառ պայքարում հաղթեց «Բարս ՌԳԵՈՒ»-ին
27.03.21 23:00
«Վահագնի Սիթի»-ն համառ պայքարում հաղթեց «Բարս ՌԳԵՈՒ»-ին

 Երևանում շարունակում են ընթանալ բակսետբոլի VBET Եվրասիական լիգայի հանդիպումները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վահագնի Սիթի»-ն երրորդ խաղում ուժերը չափեց ռուսական «Բարս ՌԳԵՈՒ»-ի հետ՝ առավելության հասնելով 84:75 հաշվով: Այս մրցաշարում սա հայկական թիմի երկրորդ հաղթանակն էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Դարիուս Կլարկը (Վահագնի Սիթի), ով վաստակեց 31 միավոր:

Մարտի 28-ին «Վահագնի Սիթի»-ն կմրցի «Դվինի»-ի հետ: Հանդիպման մեկնարկը ժամը 15:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում:

Մրցաշարին մասնակցում են «Վահագնի Սիթի»-ն, «Դվին»-ը, «Ալ Ռիադի»-ն, «Միցու-Բասկետ»-ը և «Բարս»-ը:Խաղերի մուտքն ազատ է: Մրցաշարը կեզրափակվի մարտի 29-ին: Մուտքն ազատ է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One