Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Փաշինյանն օրենքից դուրս է գործում. բանակը լրիվ իրավասու է ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել. Գառնիկ Իսագուլյան
05.03.21 00:57
Փաշինյանն օրենքից դուրս է գործում. բանակը լրիվ իրավասու է ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել. Գառնիկ Իսագուլյան

Բանակն ունի հստակ փաստեր, որ տեղի է ունեցել մեծագույն դավաճանություն, և դա արձանագրված է իրենց հայտարարության մեջ, բայց քանի որ գործադիր իշխանությունն իր ղեկավարով հանդերձ իրեն է ենթարկեցրել դատախազությունն ու քննչական մարմինները, շարունակում է ստիպել որ դատարանները ևս ենթարկվեն իրեն: Այլևս ձև չկա, որպեսզի մենք այս վիճակից դուրս գանք, այո, այս պարագայում բանակը լրիվ իրավասու է, ելնելով իր սահմանադրական գործառույթներից, ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով որ իշխանությունն այլևս գործում է օրենքից ու Սահմանադրությունից դուրս։

Բանախոսն արձանագրել է` երբ գործադիր, օրենսդիր իշխանությունները, դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը աշխատում են Սահմանադրությունից ու օրենքներից դուրս, ինչու պետք է մյուս պետական ինստիտուտները որոնք մնացել են որպես ազգային ու պետական շահը գերադասող, սպասարկող ուժեր, այդ թվում` բանակը, գործեն օրենքի շրջանակներում։

Իսագուլյանն ընդդիմությանն առաջարկել է ոչ ստանդարտ լուծումներ, քանզի իշխանությունը որդեգրել է հենց այդպիսի մոտեցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One