Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերջին մեկ օրում 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել
05.03.21 00:38
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերջին մեկ օրում 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:


Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ օրում ռուս զինծառայողները 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունենում պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:

Ամեն օր ականազերծման և վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One