Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Թուրքիայում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Սելջուկ Բայրաքթարի ընկերն է` գեներալ Օսման Էրբաշին
04.03.21 21:17
Թուրքիայում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Սելջուկ Բայրաքթարի ընկերն է` գեներալ Օսման Էրբաշին

Այսօր Թուրքիայում կործանված ուղղաթիռի ինը զոհերից մեկը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ  Օսման Էրբաշն է, հաղորդում է Daily Sabah-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելջուկ Բայրաքթարը Տելեգրամի իր ալիքում նշել է, որ գեներալ Օսման Էրբաշի հետ ընկերություն է արել ավելի քան տաս տարի, որի ընթացքում իրենք միասին փորձարկել են անօդաչու թռչող սարքերը:

Wargonzo-ի հաղորդմամբ` Էրբաշը համարվում է այն ռազմավարության հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդատուներին հաջողության հասնել Արցախյան վերջին պատերազմում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One