Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԱՄՆ-ն Հայաստանին դրամաշնորհ կհատկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «բարեկամության վերականգնման» համար
04.03.21 19:42
ԱՄՆ-ն Հայաստանին դրամաշնորհ կհատկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «բարեկամության վերականգնման» համար

ԱՄՆ պետքարտուղարությունը 150 հազար դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի ԱՄՆ-ի եւ Հայաստանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը:

Տեքստում, մասնավորապես, նշվում է, որ միջոցները կծախսվեն այն նախագծերի իրականացման վրա, որոնք կնպաստեն Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ «փոխգործակցության զարգացմանը»: Ընդ որում, այդ գումարով իրականացվող բոլոր ծրագրերը պետք է պարունակեն կամ ամերիկյան մշակութային որեւէ ասպեկտ, կամ կապ ունենան ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ, որոնք մասնագիտանում են որոշակի ոլորտում:

«Նման մոտեցումը կնպաստի ԱՄՆ—ի քաղաքականության եւ հայացքների ավելի խորը ըմբռնմանը», - նշվում է դրամաշնորհի տեքստում:
 
 
 

Պետդեպարտամենտում կարծում են, որ դրամաշնորհներ ստացողներին հնարավոր կլինի ներգրավել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր արժեքների առաջմղման, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքներում. խոսքը, ի թիվս այլ բաների, Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնման մասին է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One