Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Քննարկվել են ՀՀ տարածքում և արտերկրում ապրանքի բեռնման և բեռնաթափման ստուգման հարցերը
04.03.21 20:21
Քննարկվել են ՀՀ տարածքում և արտերկրում ապրանքի բեռնման և բեռնաթափման ստուգման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս Ջի Էս ինսպեքշն սերվիսիս լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

 
 

Հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս Ջի Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2500 մասնաճյուղեր և լաբորատորիաներ ամբողջ աշխարհում:

Նախարարին տեղեկացվել է, որ SGS ընկերության աշխատանքային ոլորտը բավականին ընդարձակ է՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ, սնունդ, խմիչք, դեղամիջոցներ և այլն: Ընկերությունը տրամադրում է ինչպես որակի, այնպես էլ քանակի, թե՛ միջազգային և թե՛ պետական չափանիշներին համապատասխանելիության հավաստագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ տարածքում և արտերկրում բեռնման և բեռնաթափման կետերում ապրանքի ստուգման ու վերահսկողության իրականացմանը, մաքսային ընթացակարգերի և ձևակերպումների դյուրացմանը, ինչպես նաև մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրմանն առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է եղել կազմակերպության կողմից Հայաստանում ներդրումների իրականացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լայնածավալ փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորությանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One