Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Կրեմլը Քոչարյանին անվանել է Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ
04.03.21 18:10
Կրեմլը Քոչարյանին անվանել է Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ և անհեթեթ համարել այն կարծիքը, որ Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ`կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնելու իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված աջակիցն է այն բանի, որ Հայաստանի համար շահավետ է հետագայում զարգացնել և խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը, նա մեծ ջանքեր է գործադրել երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են։ Սա մեզ համար գլխավորն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը համաձայնեցնում է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի առաջնորդը առնչվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One