Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՀՀ-ն բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ
03.03.21 16:10
ՀՀ-ն բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է 2 մասից կազմված՝ Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը, որի առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը»։

Զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է, որտեղ հետզհետե ուժեղացվում է փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունը։
«Հայաստանն ավելացրել է և բարելավել փողերի լվացման վերաբերյալ գործերի հետաքննությունները 2018 թ․ հեղափոխությունից հետո։
 
Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, զգալի դրամական փոխանցումների հոսքն արտասահմանից, անշարժ գույքի սեկտորում ակտիվների թաքցնելը շարունակում է մնալ տարածված և խոցելի խնդիր։

Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումն ստացել է փողերի լվացման տարրեր պարունակող 200 քրեական գործ, որոնք ներառում են 2018 թ․ կեսից մինչև 2019 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Այդ թիվն աճել է մինչև 700-ի 2020 թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած հատվածում։ Այդ գործերի զգալի մասում ներառված են նախկին վարչակարգի ներկայացուցիչները։

 
 Հայաստանը պետք է նախատեսի քրեական պատիժ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են փողերի լվացման գործում կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հասնի նրան, որ բոլոր հաշվետու սեկտորները ապահովեն ֆինանսական հետախուզության պարտադիր զեկույցներ, քրեականացնի փաստերի խեղաթյուրումը»,- ասված է զեկույցում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One