Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի…». Բաղրամյան պողոտայում վրաերթի հետեւանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
02.03.21 15:30
«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի…». Բաղրամյան պողոտայում վրաերթի հետեւանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով կյանքից հեռացել է մի շարք երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» եւ այլն… Նա նաեւ վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սեւակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:

 Սոսին ընդամենը 35 տարեկան էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի  1-03 շտապօգնություն եւ օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One