Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 23 Ապրիլ | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու և ԱՄՆ տեղափոխվելու լուրին արձագանքել են նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայից։
«Խաղացողը կարող է ներկայացնել այն երկիրն ու ֆեդերացիան, որտեղ նա բնակվում է։ Դա չի նշանակում, որ նա փոխել է իր ազգությունը»,-ասել է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու լուրին արձագանքել է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի նախագահը։