Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը
25.02.21 01:35
Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը

Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմանը: Ինչպես տեղեկացնում է  «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշված երկրները կարող են գնալ Վրաստան ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (թեստ, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ): Մինչ այդ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մտնել միայն պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:
 
 Վրաստանիցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One