Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«ԱՄՆ-ն մեծացնում է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի վտանգը»․ Լավրով
24.02.21 17:55
«ԱՄՆ-ն մեծացնում է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի վտանգը»․ Լավրով

Միացյալ Նահանգներն ուժեղացնում է տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի սպառնալիքը՝ ձգտելով այնտեղ տեղակայել հարվածային սպառազինությունների համակարգեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ին ելույթ ունենալով զինաթափման հարցերով Ժնևի խորհրդաժողովի մասնակիցների առջև, փոխանցում է EADaily-ն։

 

«Տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի սպառնալիքն աճում է: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձեռնամուխ են եղել մարտական գործողությունների (այդ թվում՝ հարձակողական) անցկացման համար մերձերկրային տարածքի օգտագործմանը և այնտեղ հարվածային սպառազինության համակարգերի տեղակայմանը»,- նշել է նա:

Ընդ որում, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման և հետազոտման պարտավորություններին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One