Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Դմիտրի Կորնև. «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը կամ մանրամասներ է պահանջում, կամ քաղաքական զրպարտութուն է
24.02.21 15:28
Դմիտրի Կորնև. «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը կամ մանրամասներ է պահանջում, կամ քաղաքական զրպարտութուն է

Հայաստանում ռուսական «Իսկանդերները» ժամանակակից զենքեր են, «Իզվեստիա» պարբերականին հայտարարել է «MilitaryRussia.ru» կայքի գլխավոր խմբագիր Դմիտրի Կորնևը։

Կորնևի խոսքով՝ «Իսկանդեր-Է» համալիրները և դրանց 9M723 տիպի բալիստիկ հրթիռները, որոնք առաքվել են Հայաստան, շատ ժամանակակից և վերջերս արտադրված զենքեր են, որոնց վրա չեն ազդում այնպիսի գործոններ, ինչպիսիք են պահպանման ժամկետը:

«Հետաքրքիր կլիներ տեսնել ադրբեջանական կողմի վկայությունը «Իսկանդերների» օգտագործման արդյունքներով: Եթե դրանցով անարդյունավետ կրակել էին, օրինակ, դեպի տարածքային թիրախներ, ինչպիսիք են բնակավայրերը, ապա դա չէր կարող որևէ շոշափելի ռազմական արդյունք տալ: Եթե որևէ ռազմական թիրախ խոցվեր, լավ կլիներ նայել արդյունքներին և հարց տալ. Կարո՞ղ էր պատերազմի ճակատագիրը փոխվել 2-4-6 ռազմական նշանակության օբյեկտների խոցմամբ», - նշել է Կորնևը:

 
 
 

«MilitaryRussia.ru»-ի գլխավոր խմբագիրը նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կա՛մ մանրամասներ է պահանջում հաստատման համար, կա՛մ քաղաքական զրպարտություն է։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One