Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 5 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից Վահագն Վարագյանի հետ նույնիսկ չի կապվել. Բենիկ Գալստյան
23.02.21 16:42
Մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից Վահագն Վարագյանի հետ նույնիսկ չի կապվել. Բենիկ Գալստյան
Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Վահագն Վարագյանի հայտնի ստատուսից հետո անցել է գրեթե 2 օր։
 
Դրա մեջ վերջինս տալիս էր կոնկրետ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն։ Որքանով որ զարմանալի է՝ մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից պարոն Վարագյանի հետ նույնիսկ չի կապվել։
 
Այդ իսկ պատճառով անձամբ հանդիպեցի նրա հետ և վերջինիս ենթարկեցի գրավոր փաստաբանական հարցման։ Պարոն Վարագյանի կողմից նշված և այլ հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ դիմել եմ՝
 
ՀՀ գլխավոր դատախազին, Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։
 
Պարոն Վարագյան, շնորհակալ եմ դրսևորած բարձր իրավագիտակցության և խիզախության համար»։
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One