Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 5 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հատուկ դիտավորությամբ բռնության է ենթարկել ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը․ հայտարարություն
23.02.21 15:28
Հատուկ դիտավորությամբ բռնության է ենթարկել ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը․ հայտարարություն

Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարության 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելով։ Հատուկ դիտավորությամբ բռնության է ենթարկել նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Իսկ տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:

 Հայրենիքին դավաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին հույսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատավորող, օրենքն ու Սահմանադրությունը ոտնատակ տված մի խումբ հանցագործների վրա է:

Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է:

Բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:

Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:

Իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, տեր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:

Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված՝ ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:

Սիրելի՛ հայրենակից, այսօր՝ 23.02.2021թ. ժամը 18-ին, Երևան քաղաքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, շտապ հավաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու՝ մեր վճռականությունը:    

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23.02.2021թ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One