Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 5 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար
22.02.21 12:26
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030  ադամանդե քար:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One