Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 5 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բացահայտվել է Լարի Քինգի կտակի բովանդակությունը
13.02.21 14:16
Բացահայտվել է Լարի Քինգի կտակի բովանդակությունը

Հայտնի է դարձել մահացած ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգի կտակի բովանդակությունը։ Փաստաթուղթը հայտնվել է People ամսագրի տրամադրության տակ, հայտնում է Gazeta.ru-ն։

Քինգը ցանկացել է, որ իր ողջ ունեցվածքը հավասարապես բաժանեն որդիների՝ Էնդիի, Չենսի, Լարի կրտսերի, Քենոնի, ինչպես նաեւ դստեր ՝ Չայերի միջեւ:

Քանի որ Էդին ու Չայան մահացել են դեռ հոր կենդանության օրոք, ապա 2 մլն դոլար գնահատվող ժառանգությունը կստանան երեք որդիները։

Կտակը կազմվել է 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Քինգը ամուսնալուծության հայց էր ներկայացրել իր յոթերորդ կնոջ՝ Շոն Սաուտվիկի դեմ:

Լարի Քինգը մահացել է հունվարի 23-ին՝ կյանքի 88-րդ տարում, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։: Նրա կնոջ խոսքով՝ մահվան պատճառը սեպսիսն է եղել

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One