Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 8 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Փաշինյանը պետք է հրաժարական տա ու կրի պատասխանատվություն. Վարդան Աթաբեկյան.168.am
23.01.21 23:20
Փաշինյանը պետք է հրաժարական տա ու կրի պատասխանատվություն. Վարդան Աթաբեկյան.168.am

168.am

Նոյեմբերի 9-ին Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Փաշինյանի քաղաքական թիմից՝ «Իմ քայլը» խմբակցությունից առաջինը հեռացած և այժմ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այնպես չէ, որ այդ բառը, ինչ-որ մեկից վախենում եմ և չեմ ասում, բայց, եթե հրաժարական ես պահանջում, պետք է անվստահություն հայտնելուն մասնակցես ու ներկայացնես այլ թեկնածու։ Եթե անվստահություն հայտնելուց հետո պետք է բերես մեկ այնպիսի թեկնածուի, որը ժողովրդին կրախի առաջ կկանգնեցնի, դա կլինի ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել, բայց եթե քաղաքական պրոցեսները զարգանան այնպես, որ կզգամ, որ պրոցեսներն աննշան գոնե լավն են լինելու, այո՛, այն ժամանակ պետք է մասնակցել անվստահության գործին ու ժողովրդին»,- ասաց Աթաբեկյանը։

 Ճշտող հարցին՝ այդ ամենով հանդերձ՝ արդյոք հստակ պահանջո՞ւմ է Փաշինյանի հրաժարականը, պատգամավորը պատասխանեց.

«Ես այդ թիմից դուրս եմ եկել և այո՛, պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը, որովհետև եթե չպահանջեմ, իմ՝ այդ թիմից դուրս գալը կդառնա առոչինչ»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց, որ թիմից դուրս է եկել, բայց երկրորդ անգամ ՔՊ-ից դուրս գալու դիմում չի գրել, առաջին անգամ գրածն էլ հեղափոխությունից հետո պատռել են, չեն ընդունել։

«Այդ կուսակցությունում կային գաղափարներ, որոնք, եթե իրագործվեին, շատ լավ կլիներ։ Ես այդ գաղափարների կրողն եմ, դրա համար համարում եմ, որ թիմը թող ինձ հեռացնի։ Ես ուզում եմ հասկանալ, որ այդ թիմը, որն ինձ հանրության մեջ ներկայացնում է դավաճան, ինչո՞ւ չի ձեռնարկում քայլեր՝ ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու համար»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց՝ այս պահին քաղաքական խմորումներ են ընթանում, վարչապետի երևացող թեկնածուներն են Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը, սակայն որևէ մեկը չի բացառում 3-րդ թեկնածուին՝ ավելին, նշույլներն արդեն երևում են։

Ինչ վերաբերում է տարածվող տեսակետին, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ չունի վստահություն, որ «Իմ քայլի» պատգամավորներն իր փոխարեն վարչապետ չեն ընտրի Էդմոն Մարուքյանին, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց.

«Եթե Փաշինյանը չգիտի, թե «Իմ քայլում» 20 պատգամավորն ինչ կանի, դա առավելևս փաստում է, որ որպես ղեկավար՝ ձախողել է, պետք է հասկանա, թե ինչու կարող են այդ 20 հոգին գնան ու ընտրեն Էդմոն Մարուքյանին, թեև ես վստահ չեմ, որ Էդմոն Մարուքյանին կընտրեն»։

Ինչ վերաբերում է պատերազմում կրած պարտությանն ու թրքահաճո քաղաքականություն վարելու մեջ իշխանությանը մեղադրելուն, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց.

«Նրանց գործողությունները թրքահաճո չէին, իրենք իրենց գործողությունների ոճն ունեին, բայց ձախողման արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Նրանց թեզն էր, որ Հայաստանը լիներ ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, գնար ինքնուրույն ճանապարհով, և հիմա հնարավոր է՝ դու այդ թեզը տանելու ճանապարհին ձախողես ու ընկնես, ոտքդ սայթաքի, թեև ուզում էիր անկախ քայլել»։

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը սայթաքեց, երբ պատերազմի 4-րդ օրը նրան ԳՇ պետն առաջարկեց պատերազմը կանգնեցնել, դա չարեց, արդյո՞ք սայթաքում էր, երբ կանգնեցնում էր զորահամալրումը կամ անտեսում հոկտեմբերի 18-20-ին արված առաջակները՝ հայկական կողմի համար առավել շահեկան տարբերակով, Աթաբեկյանը պատասխանեց.

«Պատերազմի ժամանակ, եթե ուժերդ չես գնահատում՝ կամ պարտվում ես, կամ գերի ընկնում»։

Այդ դեպքում ուժերը ճիշտ չհաշվարկելու համար պե՞տք է արդյոք կրի պատասխանատվություն, Աթաբեկյանը պատասխանեց.

«Պարտադիր, անպայման, թեև ինքն ասում է, որ թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, ինչն ինձ համար անհասկանալի է, բայց պատասխանատվության պետք է ենթարկվի, բա ի՞նչ պետք է անի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One