Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 25 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Նիկոլ, կանգնի պարզ ասա՝ ով չի թույլ տալիս, որ դու հրաժարական տաս. Նազարյան
23.01.21 22:10
Նիկոլ, կանգնի պարզ ասա՝ ով չի թույլ տալիս, որ դու հրաժարական տաս. Նազարյան

Այս դրածոախմբին իշխանություն անվանել պետք չէ, մեղք ենք գործում՝ իշխանություն անվանելով։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այս վարչախումբը պետք է պատասխան տա։

«Հիշում եք՝ Մակունցն ասում էր Թուրքիան չի միջամտելու։ Մակունցը, գոնե 0.00001 տոկոս բարոյականություն ունենար, առաջին իսկ ապացույցից, որ Թուրքիան ոչ միայն օգնում է, այլև՝ անմիջական գործողությունների մասնակից էր, պարտավոր էր հրաժարական տալ։ Դավիթ Տոնոյանը պատերազմի երրորդ-չորրորդ օրը պետք է հրաժարական տար՝ հասկանալով իրավիճակը, որովհետև ասում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Պատասխան են տալու, չէ՞։ Նիկոլը պետք է պատասխան տա»,-նշեց նա՝ հավելելով, որ պատերազմը չէր լինի, եթե չլինեին Նիկոլի գործողությունները, հայտարարությունները, այդ թվում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նազարյանը նշեց, որ Նիկոլը, հրապարակային հայտարարելով՝ Արցախը Հայաստան է և վերջ, ընդամենը բացեց Արցախի և Հայաստանի դարպասները ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի համար։

Նրա խոսքով՝ Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ նրա՝ եթե իրենց արածը դիտավորություն չէր, Նիկոլը պետք է նոյեմբերի 10-ին ներողություն խնդրեր և հրաժարական տար, բայց վերջինս ոչ միայն դա չի արել, այլև՝ ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական է։

«Նիկոլ, կանգնի պարզ ասա՝ ով չի թույլ տալիս, որ դու հրաժարական տաս»,- նշեց Նազարյանը։

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հնարավոր ազդեցությանը, Նազարյանը նշեց, որ Նիկոլն ամբողջությամբ Աննայի ազդեցության տակ է, այս աշխարհում չկա մարդ, որը կարող է մրցակցել Աննայի հետ։ Նազարյանը հայտնեց, որ դեռևս տարիներ առաջ խմբագրությունում հնչում էր կարծիք, որ Նիկոլն Աննայի հետ բոլորովին այլ մարդ է։ Ըստ Նազարյանի՝ իշխանափոխությունից հետո դատավարության ժամանակ Աննային և բունկեռում գտնվող անձանց պետք է հարցնել՝ ում են զանգել բունկեռից, ում ինչ են ասել, ինչ էին անում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One