Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 8 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ամերիկացի դիվանագետները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրություն տալ. Զախարովա
23.01.21 20:02
Ամերիկացի դիվանագետները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրություն տալ. Զախարովա

Ամերիկացի դիվանագետները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրություն տալ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կողմից Ռուսաստանի քաղաքներում «ցույցերի երթուղիների» հրապարակման վերաբերյալ: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքներում «ցույցերի երթուղիները» և տեղեկացրել  «դեպի Կրեմլ երթի» մասին: Ի՞նչ էր դա ՝ տեղակայո՞ւմ, թե՞ հրահանգ: Նույնիսկ կազմակերպիչները չեն հայտարարել այդպիսի ծրագրերի մասին,- ասել է նա, ապա հավելել. «Ամերիկացի գործընկերները ստիպված կլինեն բացատրություն տալ Սմոլենսկայա հրապարակում»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ իր հերթին կոչ է արել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը չխառնվել այլ երկրների ներքին գործերին:
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One