Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 25 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ
23.01.21 16:50
Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One