Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 25 Փետրվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
27-ամյա Գոհար Ավետիսյանը ցուցադրել է արտաքինի արմատական շտկման արդյունքը։
Աստղային դիմահարդարը մի քանի տարի շարունակ փորձել է բարելավել կազմվածքը։ Սակայն ծավալները նվազել են դժվարությամբ եւ փոփոխական հաջողությամբ։ Գոհարն անցել է ճիշտ սննդակարգի եւ ավելացրել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Նրան հաջողվել է հրաժեշտ տալ ավելորդ սանտիմետրերին։
Ավետիսյանը Ամանորի նախօրեին պառկել է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում եւ լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թեւերի, մեջքի եւ ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։