Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 8 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հենրիխ Մխիթարյանը չի օգնի «Ռոմային» (ֆոտո)
23.01.21 13:10
Հենրիխ Մխիթարյանը չի օգնի «Ռոմային» (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի ավագը բացակայում է: «Ռոմայի» առաջատարներից խաղին չեն մասնակցի նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը 

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը: Հայ կիսապաշտպանն ունի մկանային խնդիրեր:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջին հանդիպումը:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One