Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը. պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահն իմփիչմենթի ենթարկվեց երկրորդ անգամ. CNN
14.01.21 02:00
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Թրամփին պաշտոնանկ անելու բանաձևը. պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահն իմփիչմենթի ենթարկվեց երկրորդ անգամ. CNN

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: 

Ինչպես հայտնում է CNN-ը՝ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվեց 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ:

Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին քվեարկել են նաև հանրապետականներ Էնթոնի Գոնսալեսը (Օհայո), Թոմ Ռայսը (Հարավային Կարոլինա) և Դեյվիդ Վալադաոն (Կալիֆոռնիա):

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One