Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հունվարի 14-ից Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր և հակառակ ուղղությամբ կգործի անվճար հանրային տրանսպորտ. Գորիսի համայնքապետարան
14.01.21 01:59
Հունվարի 14-ից Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր և հակառակ ուղղությամբ կգործի անվճար հանրային տրանսպորտ. Գորիսի համայնքապետարան

Հունվարի 14-ից, անվճար հիմունքներով, դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

 

«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով, սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ․ Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝ Երկուշաբթ, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին Գորիս-Ներքին Խնձորեսկ,

Ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս

 

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ ,

Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- նշվում է համայնքապետարանի տարածած հայտարարությունում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One